Այս վարկատեսակի համար կարող են դիմել միայն Անիվ ՈՒՎԿ ՍՊԸ ներկա և նախկին վարկառուները:
- Վարկի գումարը` 300 000 - 3 000 000 դրամ,
- առավելագույն ժամկետը` մինչև 36 ամիս,
- վարկի տոկոսադրույքը` 16-18% տարեկան**,
- վարկի սպասարկման միջնորդավճար չի գանձվում,
- տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմաբ՝ հիմք ընդունելով տարին օրացուցային (365օր), բաժանարարը` 365,
- տոկոսագումարները վճարվում են յուրաքանչյուր ամիս,
- մայր գումարի մարման ժամանակացույցը կազմվում է հիմնվելով դրամական հոսքերի վրա և կարող է կիրառվել մայր գումարի մարման հետաձգման մինչև 6 ամիս արտոնյալ ժամկետ,
- վարկը ժամկետից շուտ վերադարձնելու դեպքում լրացուցիչ գումար չի գանձվում
- վարկերը տրամադրվում են գրավով կամ օրենքով սահմանված այլ ապահովման միջոցներով ապահովված լինելու դեպքում: Եթե որպես վարկի ապահովում հաճախորդի կողմից ներկայացվում է միայն գրավ (լրացուցիչ չեն ներկայացվում երաշխիքներ/երաշխավորություններ), ապա վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրվող գույքի գրավային արժեքի 75%-ը, Ապահովման միջոցի գրավային արժեքը կարող է որոշվել վարկային մասնագետի կողմից: Այս դեպքում անկախ գնահատողի գնահատումը պարտադիր չէ:
Վարկի ապահովում.
- Գրավ
Գրավի առարկա կարող է հանդիսանալ անշարժ, շարժական կամ այլ գույք:
Ուշադրություն!
ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
2. Երաշխավորություն-
Երաշխավորը Վարկատուի առջև կրում է սուբսիդիար, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում` համապարտ պատասխանատվություն: Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա վճարելու է երաշխավորը, վատանալու է երաշխավորի վարկային պատմությունը, և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:
-
Երաշխավորին տրամադրվում է երաշխավորության և երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրի (այդ թվում վարկի մարման ժամանակացույցի) մեկական օրինակ:
-
Երաշխավորը 7 օր առաջ ծանուցվում է պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
-
առնվազն 1 օր առաջ ուղարկվում է հիշեցում պարտավորության հերթական վճարման օրվա վերաբերյալ:
-
Պարտավորության կետանցումից ամենաուշը մեկ օր հետո երաշխավորը տեղեկացվում է այդ մասին:
-
Երաշխավորի հետ հաղորդակցումն իրականացվում է վերջինիս կողմից ընտրված եղանակով:
Վարկի տրամադրման գործընթացը
-
Վարկերը ձևակերպվում են Ընկերության գրասենյակներում:
-
Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հաճախորդի կողմից կազմակերպությանն անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացանելուց հետո առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում:
-
Կայացված որոշման մասին հաճախորդին տեղեկացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:
-
Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում վարկը հաճախորդին տրամադրվում է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի և պայմանագրերի ստորագրումից/վավերացումից, պետական գրանցումից հետո առավելագույնը 3 բանկային օրվա ընթացքում:
-
Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ:
Հաճախորդին վարկի տրամադրման դրական որոշման գործոններն են՝
-
գործունեության դրական զարգացման պատմություն,
-
դրական վարկային պատմություն,
-
պատասխանատվության բարձր զգացում և նպատակաուղղվածություն,
-
իրատեսական գործարար ծրագիր,
-
գործունեության վարկունակության բավարար մակարդակ:
Վարկային հայտի մերժման գործոններն են`
-
բացասական վարկային պատմություն,
-
վերլուծության արդյունքում ստացված անբավարար ֆինանսական ցուցանիշներ,
-
վարկի մարումները իրականացնելու համար անբավարար եկամուտներ,
-
անարժանահավատ տեղեկատվության տրամադրում:
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՍՔՈՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱն
- Ի՞նչ է վարկային պատմությունը
- Ի՞նչ է Վարկային սքոր գնահատականը
- Ի՞նչ ազդեցություն ունի Վարկային հարցումը սքոր գնահատականի վրա
Նոր վարկային դիմում - նվազեցնում է, Երաշխավոր անձ /նոր վարկային դիմում/ - նվազեցնում է, Փոխկապակցված անձ - չի ազդում:
- Ինչպիսի՞ տեղեկություն է պարունակում վարկային պատմությունը
- Քանի՞ տարվա տվյալներ են ներառված վարկային պատմությունում
- Ինչու՞ են կարևոր վարկային պատմությունը և սքոր գնահատականը
- Ինչպե՞ս ձևավորել լավ վարկային պատմություն
- Ինչպե՞ս բարելավել վարկային պատմությունը և սքոր գնահատականը
- Ինչպե՞ս շտկել սխալ կամ թերի վարկային պատմությունը
Վարկային պատմության և վարկային սքորի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ հղումներով.
https://acra.am/?page_id=633&lang=hy#inform_2
https://www.abcfinance.am/lifesituations/credit-history.html
- Վարկային հայտ,
- եկամուտը հավաստող փաստաղթղեր՝ առկայության դեպքում (աշխատավարձի չափի մասին տեղեկանք, բանկային հաշվի քաղվածք և այլն),
- երաշխավորության դեպքում` երաշխավորողի անձնագրի պատճեն, աշխատանքի վայրից տեղեկանք, եկամուտները հիմնավորող այլ փաստաթղթերի պատճեններ, գույքի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճեն,
- շարժական կամ անշարժ գույքի գրավի դեպքում` դրա փաստաթղթերի պատճեններ:
- ֆիզիկական անձի բանկային հաշվի համարը,
- անշարժ գույքի գրավադրման դեպքում նոտարական գրասենյակ ներկայացնելու համար` կադաստրից միասնական տեղեկանք` գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ, տեղեկանք` տվյալ հասցեում գրանցված անձանց վերաբերյալ, գույքի սեփականատերերի ամուսնացած լինելու դեպքում` ամուսնության վկայականի պատճեններ,
- շարժական գույքի գրավադրման դեպքում` սեփականության իրավունքի հավաստման փաստաթղթի պատճեն (տեխնիկական անձնագիր, գնման ակտ, հաշիվ-ապրանքագիր կամ այլ փաստաթուղթ, հայտարարություն` գույքի տիրապետելու և տնօրինելու վերաբերյալ), անհրաժեշտության դեպքում` սեփականատիրոջ ամուսնության վկայականի պատճեն:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՕՐԻՆԱԿՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ 8/01
որտեղ,
i - տարեկան փաստացի տոկոսադրույքն է,
A - տրամադրվող վարկի սկզբնական գումարն է,
n- վարկառուի կողմից վարկի մարմանն ուղղված վճարումների (ներառյալ վարկի գումար, տոկոսագումար, այլ վճարումներ) քանակն է,
N - վարկի մարմանն ուղղված վերջին վճարի թիվն է,
Kn- ցույց է տալիս վարկառուի կողմից վարկի ստացման պահին և վարկի գործողության ընթացքում հերթական n-րդ վճար(ներ)ի (վարկի գումար, տոկոսագումար, վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկառուի կողմից կատարված բոլոր այլ վճարումներ) գումարը,
Dn- ցույց է տալիս վարկի ստացման (վարկային պայմանագրի կնքման) օրվանից մինչև վարկի գումարի հերթական` n-րդ մարման օրը ներառյալ, ընդ որում վարկի տրամադրման օրը չի ներառվում հաշվարկում:
Տրամադրվող վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- Ձեր կողմից որպես վարկի ապահովման միջոց ներկայացված գույքը (տուն, մեքենա կամ այլ) կարող է բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները: Պարտականությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում կարող է բռնագանձում տարածվել նաև Ձեր այլ գույքի վրա:
- Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
- Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու համար (գրավի առարկայի իրացումից ստացված գումարի հաշվին) գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:
- Դուք իրավունք ունեք հաղորդակցվել վարկային կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
- Մինչև 5 մլն ՀՀ դրամ վարկերի դեպքում վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
- Ձեր վարկի քաղվածքի տրամադրումն անվճար է:

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ: