Այս վարկերը տրամադրվում են Հազարամայակների Մարտահրավերներ Հիմնադրամ – Հայաստան Ջրից դեպի Շուկա Ծրագրի շրջանակներում այն ձեռնարկատերերին, ընկերություններին և ֆերմերներին, որոնք ցանկանում են զբաղվել բարձրարժեք գյուղատնտեսության զարգացմամբ և վերամշակմամբ Հազարամայակների Մարտահրավերներ Հիմնադրամ – Հայաստան Ջրից դեպի Շուկա Ծրագրի շրջանակներում:

  • Վարկի գումարը` 300 000 - 30 000 000 դրամ,
  • ժամկետը` մինչև 84 ամիս, սակայն ոչ ավել քան մինչև 15.09.2030թ.,
  • Վարկի տոկոսադրույքը` 12% տարեկան, փաստացի տոկոսադրույքը՝ 12.6754-14.3815 %, հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ, հիմք ընդունելով տարին օրացուցային (365օր), բաժանարարը` 365,
  • Կախված գործարար ծրագրից` վարկի տրամադրումը կարող է իրականացվել փուլերով,
  • Տոկոսագումարները վճարվում են յուրաքանչյուր ամիս,
  • Մայր գումարի մարման հաճախականությունը քննարկվում և համաձայնեցվում է հաճախորդի հետ՝ ելնելով ծրագրի դրամական հոսքերից և բիզնեսի առանձնահատկություններից: Կարող է կիրառվել մայր գումարի մարման հետաձգման մինչև 36 ամիս արտոնյալ ժամկետ,
  • Վարկը ժամկետից շուտ վերադարձնելու դեպքում լրացուցիչ գումար չի գանձվում,
  • Վարկի մարումները սահմանված ժամկետում չկատարելու դեպքում հաշվարկվում է տույժ. ժամկետանց մայր գումարի նկատմամբ՝ օրական 0.1 տոկոսի չափով, իսկ ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ՝ օրական 0.12 տոկոսի չափով
  • Վարկերը տրամադրվում են գրավով կամ օրենքով սահմանված այլ ապահովման միջոցներով ապահովված լինելու դեպքում,
  • Մինչև 5 000 000 դրամին համարժեք վարկը կարող է տրամադրվել նաև 3 և ավելի երաշխավորությունների առկայության դեպքում,
  • 5 000 000-ից ավել վարկերի տրամադրման համար գույքի գրավադրումը պարտադիր է: Ընդ որում` եթե որպես վարկի ապահովում հաճախորդի կողմից ներկայացվում է միայն գրավ (լրացուցիչ երաշխիքներ/երաշխավորություններ չեն ներկայացվում), ապա վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրվող գույքի գրավային արժեքի 75%-ը: Ապահովման միջոցի գրավային արժեքը կարող է որոշվել վարկային մասնագետի կողմից: Այս դեպքում անկախ գնահատողի գնահատումը պարտադիր չէ:
* Վարկավորման համար վճարման ենթակա գումարների ցանկը և դրանց չափը.
  1. Հայտի ուսումնասիրության միանվագ վճար՝ 6 000 դրամ, որը հայտատուի կողմից վճարվում է մինչև հայտի ներկայացումը և ենթակա չէ վերադարձման՝ անկախ վարկային հայտի վերաբերյալ կայացված որոշման դրական կամ բացասական լինելուց:
  2. Վարկի տրամադրման միանվագ վճար` հաստատված վարկի 2%-ի չափով, ոչ ավել 75 000 դրամից, որը նվազեցվում է հայտի ուսումնասիրության համար վճարված 6 000 դրամի չափով:
 
Վարկի ապահովում.
  1. Գրավ
Գրավի առարկա կարող է հանդիսանալ անշարժ, շարժական կամ այլ գույք:
 
Ուշադրություն!
 
ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
 
      2. Երաշխավորություն
  • Երաշխավորը Վարկատուի առջև կրում է սուբսիդիար, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում` համապարտ պատասխանատվություն: Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա վճարելու է երաշխավորը, վատանալու է երաշխավորի վարկային պատմությունը, և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:
  • Երաշխավորին տրամադրվում է երաշխավորության և երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրի (այդ թվում վարկի մարման ժամանակացույցի) մեկական օրինակ:
  • Երաշխավորը 7 օր առաջ ծանուցվում է պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
  • առնվազն 1 օր առաջ ուղարկվում է հիշեցում պարտավորության հերթական վճարման օրվա վերաբերյալ:
  • Պարտավորության կետանցումից ամենաուշը մեկ օր հետո երաշխավորը տեղեկացվում է այդ մասին:
  • Երաշխավորի հետ հաղորդակցումն իրականացվում է վերջինիս կողմից ընտրված եղանակով:
 
Վարկի տրամադրման գործընթացը
 
  • Վարկերը ձևակերպվում են Ընկերության գրասենյակներում:
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հաճախորդի կողմից կազմակերպությանն անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացանելուց հետո առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում:
  • Կայացված որոշման մասին հաճախորդին տեղեկացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:
  • Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում վարկը հաճախորդին տրամադրվում է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի և պայմանագրերի ստորագրումից/վավերացումից, պետական գրանցումից հետո առավելագույնը 3 բանկային օրվա ընթացքում:
  • Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ:
Հաճախորդին վարկի տրամադրման դրական որոշման գործոններն են՝
  • գործունեության դրական զարգացման պատմություն,
  • դրական վարկային պատմություն,
  • պատասխանատվության բարձր զգացում և նպատակաուղղվածություն,
  • իրատեսական գործարար ծրագիր,
  • գործունեության վարկունակության բավարար մակարդակ:
Վարկային հայտի մերժման գործոններն են`
  • բացասական վարկային պատմություն,
  • վերլուծության արդյունքում ստացված անբավարար ֆինանսական ցուցանիշներ,
  • վարկի մարումները իրականացնելու համար անբավարար եկամուտներ,
  • անարժանահավատ տեղեկատվության տրամադրում:
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՒ ՍՔՈՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 
Վարկ տրամադրելու որոշումների կայացման համար կազմակերպության կողմից կարող են կիրառվել վարկարժանության գնահատման տարբեր եղանակներ (վարկային պատմություն, վարկային սքոր): 
 
  • Ի՞նչ է վարկային պատմությունը
Վարկային պատմությունը ցույց է տալիս, թե դուք ինչպես եք կատարել և շարունակում կատարել ձեր բոլոր ֆինանսական պարտավորությունները: «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն վարկային տեղեկատվությունը վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ:
  • Ինչպիսի՞ տեղեկություն է պարունակում վարկային պատմությունը
Ձեր ստացած վարկերը, դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետները, վարկից բխող մարումների կատարումը, Ձեր կողմից այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները, ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները, չվճարված կամ ուշացված կոմունալ վճարները, վերջին վեց ամսում ձեր ստացած աշխատավարձի միջին չափը:      
  • Քանի՞ տարվա տվյալներ են ներառված  վարկային պատմությունում
Ձեր վարկային պատմության մեջ ներառվում են միայն հարցման պահից վերջին 5 տարվա վերաբերյալ տվյալները: Համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթների, «վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է       ներառվի վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի           վարկային տեղեկատվություն»:      
  • Ինչու՞ է կարևոր վարկային պատմությունը  
Երբ դուք դիմում եք վարկի համար, բանկը կամ վարկային կազմակերպությունը մինչև ձեզ վարկ տրամադրելու որոշում կայացնելը գնահատում է, թե որքանով եք դուք պատասխանատու որպես վարկառու: Եթե դուք ձևավորել եք «լավ վարկային պատմություն», ապա բանկը կամ վարկային կազմակերպությունն հավանական է, որ ավելի հեշտ, արագ և ավելի բարենպաստ պայմաններով կտրամադրի ձեզ վարկը: Նախկինում դրսևորած «վատ վարկային պատմությունը» կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար:      
  • Ինչպե՞ս ձևավորել լավ վարկային պատմություն  
Պատշաճ կերպով, ճիշտ ժամանակին վճարեք ձեր վարկի տոկոսներն ու մայր գումարի մարումները: Մտածեք այլ անձի համար երաշխավոր դառնալուց առաջ: Մի դարձեք վատ վարկային պատմություն ունեցող անձի համար երաշխավոր: Ժամանակին կատարեք ձեր կոմունալ վճարները,(գազ, էլեկտրոէներգիա, ջուր, բջջային հեռախոս և այլ):      
  • Ինչպե՞ս բարելավել վարկային պատմությունը
Նախ, անհրաժեշտ է լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունների վճարումները: Բացի այդ, ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը: Խուսափել ապագայում անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց:
 
Վարկային պատմության և վարկային սքորի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ հղումներով.
https://acra.am/?page_id=633&lang=hy#inform_2
https://www.abcfinance.am/lifesituations/credit-history.html 
   
1. Վարկային հայտ, 2. վարկային հայտի ընդունման կոմիսիոն վճարի վճարման անդորրագիր (վճարումը կատարվում է «Անիվ» ՈՒՎԿ ՍՊԸ թիվ 15700 04215010100 հաշվին), 3. պետ.ռեգիստրի գրանցման վկայականի պատճեն (եթե ԱՁ է), 4. ՀՎՀՀ պատճեն (եթե ԱՁ է), 5. վարկառուի անձնագրի պատճեն, 6. տեղեկանք հարկային տեսչությունից և սոցապ մարմիններից` պարտք չունենալու վերաբերյալ, 7. փաստացի գործունեության վայրի անշարժ գույքի սեփականության կամ վարձակալության վկայականի պատճեն, 8. երաշխավորության դեպքում` երաշխավորողի անձնագրի պատճեն, աշխատանքի վայրից տեղեկանք, եկամուտները հիմնավորող այլ փաստաթղթերի պատճեններ, գույքի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճեն, 9. հարկային տեսչության կողմից հաստատված նախորդ տարիների ֆինանսական հաշվետվությունների պատճեններ (առկայության դեպքում), 10. շարժական կամ անշարժ գույքի գրավի դեպքում` դրա փաստաթղթերի պատճեններ, 11. 8000 ԱՄՆ դոլարից կամ (ՀՄՀ-Հայաստան Ջրից դեպի շուկա ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի համար) 3 մլն. ՀՀ դրամից բարձր գումարի վարկ վերցնելու դեպքում` ընկերության բիզնես-պլանը: Վարկը հաստատվելու դեպքում պահանջվում են նաև հետևյալ փաստաթղթերը` 1. ֆիզիկական անձի բանկային հաշվի համարը, 2. անշարժ գույքի գրավադրման դեպքում նոտարական գրասենյակ ներկայացնելու համար` • կադաստրից միասնական տեղեկանք` գույքի նկատմամբ սահմաափակումների վերաբերյալ, • տեղեկանք` տվյալ հասցեում գրանցված անձանց վերաբերյալ, • գույքի սեփականատերերի ամուսնացած լինելու դեպքում` ամուսնության վկայականի պատճեններ, 3. շարժական գույքի գրավադրման դեպքում` • սեփականության իրավունքի հավաստման փաստաթղթի պատճեն (տեխնիկական անձնագիր, գնման ակտ, հաշիվ-ապրանքագիր կամ այլ փաստաթուղթ, հայտարարություն` գույքի տիրապետելու և տնօրինելու վերաբերյալ), • անհրաժեշտության դեպքում` սեփականատիրոջ ամուսնության վկայականի պատճեն:   * Բոլոր փաստաթղթերի պահանջվող պատճենների հետ անհրաժեշտ ներկայացնել նաև բնօրինակը, որպեսզի ընկերությունը համոզվի դրանց իսկության մեջ:  Վերը նշված փաստաթղթերից բացի կազմակերպությունը կարող է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով վարկառուից «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում տալ լրացուցիչ հարցեր:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ 8/01

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ