Այս վարկատեսակի համար կարող են դիմել միայն Անիվ ՈՒՎԿ ՍՊԸ ներկա և նախկին վարկառուները:

  • Վարկի գումարը` 300 000 - 3 000 000 դրամ,
  • առավելագույն ժամկետը` մինչև 36 ամիս,
  • վարկի տոկոսադրույքը` 16-18% տարեկան**,
  • վարկի սպասարկման միջնորդավճար չի գանձվում,
  • տոկոսագումարը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմաբ՝ հիմք ընդունելով տարին օրացուցային (365օր), բաժանարարը` 365,
  • տոկոսագումարները վճարվում են յուրաքանչյուր ամիս,
  • մայր գումարի մարման ժամանակացույցը կազմվում է հիմնվելով դրամական հոսքերի վրա և կարող է կիրառվել մայր գումարի մարման հետաձգման մինչև 6 ամիս արտոնյալ ժամկետ,
  • վարկը ժամկետից շուտ վերադարձնելու դեպքում լրացուցիչ գումար չի գանձվում
  • վարկերը տրամադրվում են գրավով կամ օրենքով սահմանված այլ ապահովման միջոցներով ապահովված լինելու դեպքում: Եթե որպես վարկի ապահովում հաճախորդի կողմից ներկայացվում է միայն գրավ (լրացուցիչ չեն ներկայացվում երաշխիքներ/երաշխավորություններ), ապա վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրվող գույքի գրավային արժեքի 75%-ը, Ապահովման միջոցի գրավային արժեքը կարող է որոշվել վարկային մասնագետի կողմից: Այս դեպքում անկախ գնահատողի գնահատումը պարտադիր չէ:
**Վարկերը հաճախորդներին առաջարկվում են առավելագույն տոկոսադրույքով, սակայն Վարկային կոմիտեն ունի իրավասություն իջեցնել վարկի տոկոսադրույքը մինչև 2 տոկոսով՝ հատուկ հիմնավորումներ ներկայացվելու դեպքում:   
Վարկի ապահովում.
  1. Գրավ
Գրավի առարկա կարող է հանդիսանալ անշարժ, շարժական կամ այլ գույք:
 
Ուշադրություն!
 
ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
 
     2. Երաշխավորություն
  • Երաշխավորը Վարկատուի առջև կրում է սուբսիդիար, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում` համապարտ պատասխանատվություն: Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա վճարելու է երաշխավորը, վատանալու է երաշխավորի վարկային պատմությունը, և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:
  • Երաշխավորին տրամադրվում է երաշխավորության և երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրի (այդ թվում վարկի մարման ժամանակացույցի) մեկական օրինակ:
  • Երաշխավորը 7 օր առաջ ծանուցվում է պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
  • առնվազն 1 օր առաջ ուղարկվում է հիշեցում պարտավորության հերթական վճարման օրվա վերաբերյալ:
  • Պարտավորության կետանցումից ամենաուշը մեկ օր հետո երաշխավորը տեղեկացվում է այդ մասին:
  • Երաշխավորի հետ հաղորդակցումն իրականացվում է վերջինիս կողմից ընտրված եղանակով:
 
Վարկի տրամադրման գործընթացը
 
  • Վարկերը ձևակերպվում են Ընկերության գրասենյակներում:
  • Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հաճախորդի կողմից կազմակերպությանն անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացանելուց հետո առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում:
  • Կայացված որոշման մասին հաճախորդին տեղեկացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:
  • Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում վարկը հաճախորդին տրամադրվում է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի և պայմանագրերի ստորագրումից/վավերացումից, պետական գրանցումից հետո առավելագույնը 3 բանկային օրվա ընթացքում:
  • Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ:
Հաճախորդին վարկի տրամադրման դրական որոշման գործոններն են՝
  • գործունեության դրական զարգացման պատմություն,
  • դրական վարկային պատմություն,
  • պատասխանատվության բարձր զգացում և նպատակաուղղվածություն,
  • իրատեսական գործարար ծրագիր,
  • գործունեության վարկունակության բավարար մակարդակ:
Վարկային հայտի մերժման գործոններն են`
  • բացասական վարկային պատմություն,
  • վերլուծության արդյունքում ստացված անբավարար ֆինանսական ցուցանիշներ,
  • վարկի մարումները իրականացնելու համար անբավարար եկամուտներ,
  • անարժանահավատ տեղեկատվության տրամադրում:
 
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՍՔՈՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱն
 
  • Ի՞նչ է վարկային պատմությունը
Վարկային պատմությունը ցույց է տալիս, թե դուք ինչպես եք կատարել և շարունակում կատարել ձեր բոլոր ֆինանսական պարտավորությունները: «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն վարկային տեղեկատվությունը վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ:
  • Ի՞նչ է Վարկային սքոր գնահատականը
Վարկային սքոր գնահատականը ցուցանիշ է, որը ձևավորվում է վարկային պատմության հիման վրա և ցույց է տալիս՝ որքանով է տվյալ անձը պարտաճանաչ որպես վարկառու: Վարկ ունեցած չլինելու պարագայում անձը չի կարող ունենալ նաև սքոր գնահատական: ՙՙԱնիվ՚՚ ՈՒՎԿ ԱԿ-ն ներկայումս վարկեր տրամադրելիս սքոր չի կիրառում:
  • Ի՞նչ ազդեցություն ունի Վարկային հարցումը սքոր գնահատականի վրա
Կախված վարկային հարցման տեսակից՝ այն կարող է ազդել ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից կիրառվող սքորի տեսակների՝ ԱՔՌԱ սքոր և ՖԱՅԿՈ սքոր, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների կողմից կիրառվող սեփական սքոր գնահատականների վրա: Հարցումների նպատակների և վարկային սքոր գնահատականի վրա դրանց ազդեցությունը ներկայացվում է ստորև.
Նոր վարկային դիմում - նվազեցնում է, Երաշխավոր անձ /նոր վարկային դիմում/ - նվազեցնում է, Փոխկապակցված անձ - չի ազդում:
  • Ինչպիսի՞ տեղեկություն է պարունակում վարկային պատմությունը
Ձեր ստացած վարկերը, դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետները, վարկից բխող մարումների կատարումը, Ձեր կողմից այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները, ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները, չվճարված կամ ուշացված կոմունալ վճարները, վերջին վեց ամսում ձեր ստացած աշխատավարձի միջին չափը:
  • Քանի՞ տարվա տվյալներ են ներառված  վարկային պատմությունում
Ձեր վարկային պատմության մեջ ներառվում են միայն հարցման պահից վերջին 5 տարվա վերաբերյալ տվյալները: Համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթների, «վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է       ներառվի վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի           վարկային տեղեկատվություն»:
  • Ինչու՞ են կարևոր վարկային պատմությունը և սքոր գնահատականը
Երբ դուք դիմում եք վարկի համար, բանկը կամ վարկային կազմակերպությունը մինչև ձեզ վարկ տրամադրելու որոշում կայացնելը գնահատում է, թե որքանով եք դուք պատասխանատու որպես վարկառու: Եթե դուք ձևավորել եք «լավ վարկային պատմություն», ապա բանկը կամ վարկային կազմակերպությունն հավանական է, որ ավելի հեշտ, արագ և ավելի բարենպաստ պայմաններով կտրամադրի ձեզ վարկը: Նախկինում դրսևորած «վատ վարկային պատմությունը» կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար:
  • Ինչպե՞ս ձևավորել լավ վարկային պատմություն  
Պատշաճ կերպով, ճիշտ ժամանակին վճարեք ձեր վարկի տոկոսներն ու մայր գումարի մարումները: Մտածեք այլ անձի համար երաշխավոր դառնալուց առաջ: Մի դարձեք վատ վարկային պատմություն ունեցող անձի համար երաշխավոր: Ժամանակին կատարեք ձեր կոմունալ վճարները,(գազ, էլեկտրոէներգիա, ջուր, բջջային հեռախոս և այլ):
  • Ինչպե՞ս բարելավել վարկային պատմությունը և սքոր գնահատականը
Նախ, անհրաժեշտ է լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունների վճարումները: Բացի այդ, ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը: Խուսափել ապագայում անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց:
  • Ինչպե՞ս շտկել սխալ կամ թերի վարկային պատմությունը
Եթե Ձեր վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով Դուք կարող եք այդ մասին տեղեկացնել "ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ" ՓԲԸ-ին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին: Վարկային բյուրոյին տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում "Իմ ԱՔՌԱ" անձնական գրասենյակից:
Վարկային պատմության և վարկային սքորի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ հղումներով.
https://acra.am/?page_id=633&lang=hy#inform_2
https://www.abcfinance.am/lifesituations/credit-history.html 
  1. Վարկային հայտ,
  2. եկամուտը հավաստող փաստաղթղեր՝ առկայության դեպքում (աշխատավարձի չափի մասին տեղեկանք, բանկային հաշվի քաղվածք և այլն),
  3. երաշխավորության դեպքում` երաշխավորողի անձնագրի պատճեն, աշխատանքի վայրից տեղեկանք, եկամուտները հիմնավորող այլ փաստաթղթերի պատճեններ, գույքի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճեն,
  4. շարժական կամ անշարժ գույքի գրավի դեպքում` դրա փաստաթղթերի պատճեններ:
Վարկը հաստատվելու դեպքում պահանջվում են նաև հետևյալ փաստաթղթերը`
  1. ֆիզիկական անձի բանկային հաշվի համարը,
  2. անշարժ գույքի գրավադրման դեպքում նոտարական գրասենյակ ներկայացնելու համար` կադաստրից միասնական տեղեկանք` գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ,  տեղեկանք` տվյալ հասցեում գրանցված անձանց վերաբերյալ, գույքի սեփականատերերի ամուսնացած լինելու դեպքում` ամուսնության վկայականի պատճեններ,
  3. շարժական գույքի գրավադրման դեպքում` սեփականության իրավունքի հավաստման փաստաթղթի պատճեն (տեխնիկական անձնագիր, գնման ակտ, հաշիվ-ապրանքագիր կամ այլ փաստաթուղթ, հայտարարություն` գույքի տիրապետելու և տնօրինելու վերաբերյալ), անհրաժեշտության դեպքում` սեփականատիրոջ ամուսնության վկայականի պատճեն:
* Բոլոր փաստաթղթերի պահանջվող պատճենների հետ անհրաժեշտ ներկայացնել նաև բնօրինակը, որպեսզի ընկերությունը համոզվի դրանց իսկության մեջ:  
Վերը նշված փաստաթղթերից բացի կազմակերպությունը կարող է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով վարկառուից «Ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում տալ լրացուցիչ հարցեր:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՕՐԻՆԱԿՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԳՏՆԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՍՑԵՈՒՄ 8/01  
Տրամադրվող վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
    որտեղ, i  -  տարեկան փաստացի տոկոսադրույքն է, A - տրամադրվող վարկի սկզբնական գումարն է, n- վարկառուի կողմից վարկի մարմանն ուղղված վճարումների (ներառյալ վարկի գումար, տոկոսագումար, այլ վճարումներ) քանակն է, N - վարկի մարմանն ուղղված վերջին վճարի թիվն է, Kn- ցույց է տալիս վարկառուի կողմից վարկի ստացման պահին և վարկի գործողության ընթացքում հերթական n-րդ վճար(ներ)ի (վարկի գումար, տոկոսագումար, վարկային պայմանագրի գործողության ընթացքում վարկառուի կողմից կատարված բոլոր այլ վճարումներ) գումարը, Dn- ցույց է տալիս վարկի ստացման (վարկային պայմանագրի կնքման) օրվանից մինչև վարկի գումարի հերթական` n-րդ մարման օրը ներառյալ, ընդ որում վարկի տրամադրման օրը չի ներառվում հաշվարկում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ