Այս վարկերը տրամադրվում են ”Եալքեզեան” Ինկ ընկերության հետ իրականացվող ծրագրի շրջանակներում:
Նպատակը
ա/ ինտենսիվ գյուղատնտեսությանը խթանող գուծունեության ֆինանսավորում /տոհմային անասունների գնում; սերտիֆիկացված, լավորակ սերմացուների, տնկիների գնում և այլն/,
գ/ գյուղերում ոչ գյուղատնտեսական ուղղվածության արտադրությունների, ծառայությունների ֆինանսավորում /կոշկակարանոց, գեղեցկության սրահ, վուլկանացման ծառայություն, օթևանատուն և այլն/,
դ/ գյուղատնտեսությանն առնչվող փոքր բիզնեսների խթանում՝ ոչ կենդանական ծագման մթերքների վերամշակմամբ զբաղվող /այդ թվում՝ մրգի, պտղի, բանջարեղենի, խոտաբույսերի չորացում և այլն/ փոքր ձեռնակատիրության ֆինանսավորում,
ե/ նոր և ոչ ավանդական կուլտուրաների մշակության ֆինանսավորում /կտավատի, ոլոռի, անասնակեր ՌԱՊՍ խոտի/,
զ/ երիտասարդ ընտանիքների գործունեության խթանում՝ երիտասարդ ընտանիքների ցանկացած բիզնեսի ֆինանսավորում, որտեղ ամուսինների ընդհանուր տարիքը չի գերազանցում 70 տարին, իսկ մեկ ծնող ունեցող ընտանիքների դեպքում, եթե այդ ծնողի տարիքը չի գերազանցում 40 տարին:
- վարկի առավելագույն գումարը՝ 5 000 000 ՀՀ դրամ,
- վարկի առավելագույն ժամկետը՝ 5 տարի,
- վարկի տարեկան տոկոսադրույքը 12%, փաստացի տոկոսադրույքը՝ 12.6754-14.3815 %, հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ, հիմք ընդունելով տարին օրացուցային (365օր), բաժանարարը` 365,
- Կախված գործարար ծրագրից` վարկի տրամադրումը կարող է իրականացվել փուլերով,
- Տոկոսագումարները վճարվում են յուրաքանչյուր ամիս,
- Մայր գումարի մարման հաճախականությունը քննարկվում և համաձայնեցվում է հաճախորդի հետ՝ ելնելով ծրագրի դրամական հոսքերից և բիզնեսի առանձնահատկություններից: Կարող է կիրառվել մայր գումարի մարման հետաձգման մինչև 12 ամիս արտոնյալ ժամկետ,
- Վարկը ժամկետից շուտ վերադարձնելու դեպքում լրացուցիչ գումար չի գանձվում,
- Վարկի մարումները սահմանված ժամկետում չկատարելու դեպքում հաշվարկվում է տույժ. ժամկետանց մայր գումարի նկատմամբ՝ օրական 0.1 տոկոսի չափով, իսկ ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ՝ օրական 0.12 տոկոսի չափով,
- Վարկերը տրամադրվում են գրավով կամ օրենքով սահմանված այլ ապահովման միջոցներով ապահովված լինելու դեպքում,
- վարկի տրամադրման հետ կապված միջնորդավճարները՝ առավելագույն 2 %, սակայն ոչ ավել, քան 75 000 ՀՀ դրամ
- վարկի արժույթը՝ ՀՀ դրամ,
- վարկի ապահովումը՝ գրավ և/կամ երաշխավորություններ,
- մայր գումարի վերադարձման արտոնյալ ժամկետը՝ մինև 12 ամիս:
- Հայտի ուսումնասիրության միանվագ վճար՝ 6 000 դրամ, որը հայտատուի կողմից վճարվում է մինչև հայտի ներկայացումը և ենթակա չէ վերադարձման՝ անկախ վարկային հայտի վերաբերյալ կայացված որոշման դրական կամ բացասական լինելուց:
- Վարկի տրամադրման միանվագ վճար` հաստատված վարկի 2%-ի չափով, ոչ ավել 75 000 դրամից, որը նվազեցվում է հայտի ուսումնասիրության համար վճարված 6 000 դրամի չափով:
Վարկի ապահովում.
- Գրավ
Գրավի առարկա կարող է հանդիսանալ անշարժ, շարժական կամ այլ գույք:
Ուշադրություն!
ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
2. Երաշխավորություն-
Երաշխավորը Վարկատուի առջև կրում է սուբսիդիար, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում` համապարտ պատասխանատվություն: Եթե վարկառուն չկատարի իր պարտավորությունները, ապա վճարելու է երաշխավորը, վատանալու է երաշխավորի վարկային պատմությունը, և հնարավոր է՝ երաշխավորը զրկվի իր սեփական գույքից:
-
Երաշխավորին տրամադրվում է երաշխավորության և երաշխավորությամբ ապահովված պարտավորության պայմանագրի (այդ թվում վարկի մարման ժամանակացույցի) մեկական օրինակ:
-
Երաշխավորը 7 օր առաջ ծանուցվում է պայմանագրի պայմանների փոփոխության մասին:
-
առնվազն 1 օր առաջ ուղարկվում է հիշեցում պարտավորության հերթական վճարման օրվա վերաբերյալ:
-
Պարտավորության կետանցումից ամենաուշը մեկ օր հետո երաշխավորը տեղեկացվում է այդ մասին:
-
Երաշխավորի հետ հաղորդակցումն իրականացվում է վերջինիս կողմից ընտրված եղանակով:
Վարկի տրամադրման գործընթացը
-
Վարկերը ձևակերպվում են Ընկերության գրասենյակներում:
-
Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է հաճախորդի կողմից կազմակերպությանն անհրաժեշտ տեղեկատվության և փաստաթղթերի ամբողջական փաթեթը ներկայացանելուց հետո առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում:
-
Կայացված որոշման մասին հաճախորդին տեղեկացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում:
-
Վարկի տրամադրման դրական որոշման դեպքում վարկը հաճախորդին տրամադրվում է անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի և պայմանագրերի ստորագրումից/վավերացումից, պետական գրանցումից հետո առավելագույնը 3 բանկային օրվա ընթացքում:
-
Վարկի գումարը տրամադրվում է անկանխիկ:
Հաճախորդին վարկի տրամադրման դրական որոշման գործոններն են՝
-
գործունեության դրական զարգացման պատմություն,
-
դրական վարկային պատմություն,
-
պատասխանատվության բարձր զգացում և նպատակաուղղվածություն,
-
իրատեսական գործարար ծրագիր,
-
գործունեության վարկունակության բավարար մակարդակ:
Վարկային հայտի մերժման գործոններն են`
-
բացասական վարկային պատմություն,
-
վերլուծության արդյունքում ստացված անբավարար ֆինանսական ցուցանիշներ,
-
վարկի մարումները իրականացնելու համար անբավարար եկամուտներ,
-
անարժանահավատ տեղեկատվության տրամադրում:
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՍՔՈՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱն
- Ի՞նչ է վարկային պատմությունը
- Ի՞նչ է Վարկային սքոր գնահատականը
- Ի՞նչ ազդեցություն ունի Վարկային հարցումը սքոր գնահատականի վրա
Նոր վարկային դիմում - նվազեցնում է, Երաշխավոր անձ /նոր վարկային դիմում/ - նվազեցնում է, Փոխկապակցված անձ - չի ազդում:
- Ինչպիսի՞ տեղեկություն է պարունակում վարկային պատմությունը
- Քանի՞ տարվա տվյալներ են ներառված վարկային պատմությունում
- Ինչու՞ են կարևոր վարկային պատմությունը և սքոր գնահատականը
- Ինչպե՞ս ձևավորել լավ վարկային պատմություն
- Ինչպե՞ս բարելավել վարկային պատմությունը և սքոր գնահատականը
- Ինչպե՞ս շտկել սխալ կամ թերի վարկային պատմությունը
Վարկային պատմության և վարկային սքորի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ հղումներով.
https://acra.am/?page_id=633&lang=hy#inform_2
https://www.abcfinance.am/lifesituations/credit-history.html
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- Ձեր կողմից որպես վարկի ապահովման միջոց ներկայացված գույքը (տուն, մեքենա կամ այլ) կարող է բռնագանձվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները: Պարտականությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում կարող է բռնագանձում տարածվել նաև Ձեր այլ գույքի վրա:
- Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է Ձեր վարկային պատմությունը: Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը: Ուշադրություն՝ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել Ձեզ՝ ապագայում վարկ ստանալու ժամանակ:
- Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու համար (գրավի առարկայի իրացումից ստացված գումարի հաշվին) գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:
- Դուք իրավունք ունեք հաղորդակցվել վարկային կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է: Այն հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիություն:
- Մինչև 5 մլն ՀՀ դրամ վարկերի դեպքում վարկ ստանալու համար դիմելիս վարկատուն Ձեզ կտրամադրի սպառողական վարկի էական պայմանների անհատական թերթիկ, որում կներկայացվեն Ձեզ տրամադրվելիք վարկի անհատական պայմանները:
- Ձեր վարկի քաղվածքի տրամադրումն անվճար է:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ: