«Անիվ» ՈՒՎԿ ՍՊԸ հիմնադրվել է Գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման «Անիվ» հիմնադրամի կողմից: Վերջինս հիմնադրվել է 2000թ.-ին Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված Գյուղատնտեսական Ծառայությունների Ծրագիր միջազգային պայմանագրի գյուղական ֆինանսավորման ենթաբաղադրիչն իրականացնելու նպատակով:
«Անիվ» հիմնադրամը հանդիսանում է «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն, որի գործունեությունն ուղղված է ՀՀ հեռավոր գուղական վայրերում գործող և նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտների տնտեսական գործունեության խթանմանը, և որի նպատակն է ՀՀ գյուղական բնակչության կենսամակարդակի բարելավումը, եկամուտների ավելացումը, գործազրկության և արտագաղթի կրճատումը:
2000-2007թթ. «Անիվ» հիմնադրամը տրամադրել է 3 400 000 ԱՄՆ դոլար գումարի թվով ավելի քան 350 փոխառություն 5-15% տարեկան տոկոսադրույքով: Արդյունքում ստեղծվել են մոտ 1600 կայուն աշխատատեղեր ՀՀ հեռավոր գյուղական վայրերում:
Սակայն 2007թ.-ից օրենսդրական փոփոխությունների արդյունքում «Անիվ» հիմնադրամի փոխատվական գործունեությունը դադարեցվեց: Նպատակ ունենալով շարունակել միջազգային պայմանագրի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները`«Անիվ» հիմնադրամը հիմնադրեց «Անիվ» ՈՒՎԿ ՍՊԸ, որի միջոցով էլ այսօր տրամադրում է բավականին մատչելի վարկեր ՀՀ հեռավոր գյուղական վայրերի տնտեսվարող սուբյեկտներին:
«Անիվ» հիմնադրամը հանդիսանում է «Անիվ» ՈՒՎԿ ՍՊԸ 100% բաժնետեր և միակ մասնակից: Հիմնադրամի ղեկավարման բարձրագույն մարմինն է Հոգաբարձուների Խորհրդը, որը բաղկացած է 5 անկախ անդամներից:
Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է հիմնադրամի գործադիր տնօրենը: