Ուշադրություն!
ՀՀ Կառավարության կողմից սուբսիդավորվող ծրագրերի մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն:
«Տավարաբուծության զարգացման» ծրագիր
- նպատակը` Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում խոշոր եղջերավոր տոհմային կենդանիների ձեռքբերում և/կամ դրանց ներկրում,
- վարկի գումար՝ մինչև 30 մլն դրամ,
- վարկի ժամկետ՝ մինչև 5 տարի,
- վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ՝ մինչև 12 ամիս:
Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման դեպքում վերջնական վարկառուների համար
- վարկի տոկոսադրույքը կկազմի 0 %, 3 %***
- վարկի սպասարկաման միջնորդավճար՝ չի գանձվի**:
*ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի համար վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տնտեսավարողներին տրամադրվեն 0% տոկոսադրույքով, գյուղատնտեսական կոոպերատիվների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականցվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տնտեսավարողներին տրամադրվեն 3% տոկոսադրույքով, հանրապետության մնացած համայնքների համար սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով որպեսզի վարկերը տնտեսավարողներին տրամադրվեն 5% տոկոսադրույքով:
** Մինչև հայտի ներկայացումը հայտատուի կողմից վճարվում է 6 000 դրամ հայտի ուսումնասիրման վճար, որը հետագայում՝ վարկի տոկոսագումարի սուբսիդավորուման պայմանով վարկային պայմանագրի կնքելու դեպքում ուղղվում է հաճախորդի վարկային պարտավորություն առաջիկա վճարման մասնակի մարմանը:
*** Վարկի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է այնպիսի չափով, որպեսզի վարկերը տրամադրվեն՝ ՀՀ-ում աճեցված տոհմային ԽԵԿ ձեռք բերելու համար` 2% տոկոսադրույքով, ներկրված ԽԵԿ ձեռք բերելու համար՝ 3 տոկոս տոկոսադրույքով, իսկ ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սահմանամերձ համայնքների (այսուհետ՝ սահմանամերձ համայնքներ) տնտեսավարողներին կամ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին (այսուհետ՝ Կոոպերատիվ)` 0% տոկոսադրույքով:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է եթե.
1. եթե վարկն օգտագործվել ոչ նպատակային (վարկը օգտագործվել է ագրոպարենային ոլորտում չընդգկվող բնագավառներում),
2. վարկառուի կողմից ներկայացված տեղեկություններում հայտաբերվել են կեղծիքներ,
3. առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային 60 օրվանից ավել ժամկետանց պարտավորություններ կամ ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով, համաձայն «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» օբյեկտիվ չափանիշների, վարկը ստանդարտ դասով դասակարգված չէ:
Ընդ որում՝ վերը նշված կետերից առաջին երկուսի դեպքում մինչ այդ պահը տրամադրված սուբսիդավորման ողջ գումարը վարկառուի կողմից ենթակա է վերադարձման:
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՍՔՈՐԻ ԳՆԱՀԱՏԱԿԱն
- Ի՞նչ է վարկային պատմությունը
Վարկային պատմությունը ցույց է տալիս, թե դուք ինչպես եք կատարել և շարունակում կատարել ձեր բոլոր ֆինանսական պարտավորությունները: «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն վարկային տեղեկատվությունը վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ:
- Ի՞նչ է Վարկային սքոր գնահատականը
Վարկային սքոր գնահատականը ցուցանիշ է, որը ձևավորվում է վարկային պատմության հիման վրա և ցույց է տալիս՝ որքանով է տվյալ անձը պարտաճանաչ որպես վարկառու: Վարկ ունեցած չլինելու պարագայում անձը չի կարող ունենալ նաև սքոր գնահատական: ՙՙԱնիվ՚՚ ՈՒՎԿ ԱԿ-ն ներկայումս վարկեր տրամադրելիս սքոր չի կիրառում:
- Ի՞նչ ազդեցություն ունի Վարկային հարցումը սքոր գնահատականի վրա
Կախված վարկային հարցման տեսակից՝ այն կարող է ազդել ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից կիրառվող սքորի տեսակների՝ ԱՔՌԱ սքոր և ՖԱՅԿՈ սքոր, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների կողմից կիրառվող սեփական սքոր գնահատականների վրա: Հարցումների նպատակների և վարկային սքոր գնահատականի վրա դրանց ազդեցությունը ներկայացվում է ստորև.
Նոր վարկային դիմում – նվազեցնում է, Երաշխավոր անձ /նոր վարկային դիմում/ – նվազեցնում է, Փոխկապակցված անձ – չի ազդում:
- Ինչպիսի՞ տեղեկություն է պարունակում վարկային պատմությունը
Ձեր ստացած վարկերը, դրանց քանակը և գումարը, յուրաքանչյուր վարկի տեսակը և ժամկետները, վարկից բխող մարումների կատարումը, Ձեր կողմից այլ մարդկանց տրամադրված երաշխավորությունները, ժամկետանց վարկերի առկայությունը, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքները, չվճարված կամ ուշացված կոմունալ վճարները, վերջին վեց ամսում ձեր ստացած աշխատավարձի միջին չափը:
- Քանի՞ տարվա տվյալներ են ներառված վարկային պատմությունում
Ձեր վարկային պատմության մեջ ներառվում են միայն հարցման պահից վերջին 5 տարվա վերաբերյալ տվյալները: Համաձայն «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթների, «վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն»:
- Ինչու՞ են կարևոր վարկային պատմությունը և սքոր գնահատականը
Երբ դուք դիմում եք վարկի համար, բանկը կամ վարկային կազմակերպությունը մինչև ձեզ վարկ տրամադրելու որոշում կայացնելը գնահատում է, թե որքանով եք դուք պատասխանատու որպես վարկառու: Եթե դուք ձևավորել եք «լավ վարկային պատմություն», ապա բանկը կամ վարկային կազմակերպությունն հավանական է, որ ավելի հեշտ, արագ և ավելի բարենպաստ պայմաններով կտրամադրի ձեզ վարկը: Նախկինում դրսևորած «վատ վարկային պատմությունը» կարող է հիմք հանդիսանալ նոր ստացվող վարկերի պայմանների խստացման կամ ընդհանրապես չտրամադրման համար:
- Ինչպե՞ս ձևավորել լավ վարկային պատմություն
Պատշաճ կերպով, ճիշտ ժամանակին վճարեք ձեր վարկի տոկոսներն ու մայր գումարի մարումները: Մտածեք այլ անձի համար երաշխավոր դառնալուց առաջ: Մի դարձեք վատ վարկային պատմություն ունեցող անձի համար երաշխավոր: Ժամանակին կատարեք ձեր կոմունալ վճարները,(գազ, էլեկտրոէներգիա, ջուր, բջջային հեռախոս և այլ):
- Ինչպե՞ս բարելավել վարկային պատմությունը և սքոր գնահատականը
Նախ, անհրաժեշտ է լիովին մարել նախկինում գոյացած ժամկետանց պարտավորությունների վճարումները: Բացի այդ, ներկա պահին գործող վարկերի մասով անհրաժեշտ է բացառել ժամկետանց՝ նույնիսկ մեկ օրվա կտրվածքով պարտավորությունների գոյացումը: Խուսափել ապագայում անվստահելի անձանց համար երաշխավոր դառնալուց:
- Ինչպե՞ս շտկել սխալ կամ թերի վարկային պատմությունը
Եթե Ձեր վարկային պատմության մեջ առկա են սխալ կամ թերի տվյալներ, ապա պարզաբանման և ուղղման նպատակով Դուք կարող եք այդ մասին տեղեկացնել “ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ” ՓԲԸ-ին կամ ուղղակիորեն դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին: Վարկային բյուրոյին տեղեկացումը կարող է իրականացվել համապատասխան գրավոր դիմում ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով՝ առցանց ռեժիմում “Իմ ԱՔՌԱ” անձնական գրասենյակից: