ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ հաճախորդներ,
«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան «ԱՆԻՎ» ՈՒՎԿ ՍՊԸ կողմից տրամադրված այն սպառողական վարկերի համար, որոնց մասով հաճախորդների կողմից 16.08.2019թ.-ից սկսած կատարվել են վաղաժամկետ մարումներ, իրականացվել է կրեդիտավորման ընդհանուր ծախսի վերահաշվարկ, ինչի արդյունքում կրեդիտավորման ընդհանուր ծախսը վարկի տրամադրման միանվագ վճարների մասով նվազեցվել է: Նվազեցված գումարները ենթակա են վերադարձման հաճախորդներին հետևյալ կարգով.
– Վերադարձման ենթակա գումարները հաճախորդներին կտրամադրվեն անկանխիկ եղանակով՝ վերջիններիս կողմից նախապես ներկայացված իրենց բանկային հաշիվներին փոխանցելու միջոցով։
– Այն հաճախորդները, ովքեր ընկերության հանդեպ ունեն վարկային պարտավորություններ, կառաջարկվի վերադարձման ենթակա գումարներն ուղղել իրենց գործող վարկերի մայր գումարի և/կամ ժամկետնանց պարտավորությունների մարմանը:
Հաճախորդները կարող են մոտենալ կազմակերպության գլխամասային գրասենյակ և ներկայացնել դիմում՝ վերահաշվարկի արդյունքում ձևավորված վերադարձման ենթակա գումարների հետվերադարձման համար:
ԲՈՂՈՔ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Հարգելի հաճախորդ,
Դուք կարող եք բողոք-պահանջը ներկայացնել Ընկերության գրասենյակ հետևյալ հասցեով` ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 35, բն., կամ հետևյալ էլեկտրոնային հասցեով` aniv@aniv.am:
Բողոք-պահանջի հետ կապված հարցերով կարող եք դիմել Ընկերության պատասխանատու աշխատակցին հետևյալ հեռախոսահամարներով` (+374 10) 56 56 19, 060 49 90 01, Աննա Արզումանյան
Մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված փաստաթղթերից`
Բողոք-պահանջի ներկայացման հայտ
Բողոք-պահանջների քննության գործընթաց
Տեղեկացնում ենք, որ Ձեր իրավունքները կարող են պաշտպանվել ինչպես դատական կարգով, այնպես էլ Ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով:
Համաձայն Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին ՀՀ օրենքի՝ ֆինանսական կազմակերպության հետ կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելու հնարավորություն ունեն ֆիզիկական անձը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերը, իրավաբանական անձը:
Հայտնում ենք, որ «ԱՆԻՎ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր չի կնքել: