English
 
 
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

  Հարգելի հաճախորդ,

 
ելնելով ՀՀ-ում նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակից` «Անիվ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն որոշում է կայացրել ս.թ. ապրիլի 10-ին /առաջիկա վճարման օր/ վճարման ենթակա պարտավորությունների կատարման հետ կապված դժվարություններ առաջանալու պարագայում իր հաճախորդներին ցուցաբերել անհատական մոտեցում՝ ժամանակացույցի վերանայում, տույժերի չհաշվարկում, այլ:
Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք մինչև ս.թ. ապրիլի 1-ը դիմել «Անիվ» ՈՒՎԿ ՍՊԸ` Ձեզ սպասարկող գործակալին:

Ուշադրություն. առաջարկվող անհատական մոտեցումն ու միջոցառումներն իրենցից չեն ներկայացնում վարկային պարտավորությունների զիջում, այլ ենթադրում են պարտավորությունների վերահաշվարկ և վերաբաշխում մնացած ամիսների վրա:

 

        

«Անիվ» ունիվերսալ վարկային կազմակերպություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է Գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման «Անիվ» հիմնադրամի կողմից 2008թ.:

 Ընկերության գործունեության հիմնական նպատակն է շարունակել իր հիմնադրի` «Անիվ» հիմնադրամի առաքելությունը, որն ուղղված է ՀՀ հեռավոր գյուղական վայրերի բնակչության կենսամակարդակի բարելավմանը, աղքատության և արտագաղթի կրճատմանը:   

 «Անիվ» ՈՒՎԿ ՍՊԸ առևտրային և գյուղատնտեսական վարկեր է տրամադրում ՀՀ տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտներին: Հատուկ ուշադրություն է դարձվում ՀՀ հեռավոր գյուղական վայրերի այն բիզնեսների ֆինանսավորմանը, որոնք հնարավորություն են տալիս տեղի անապահով խավերին իրականացվող տնտեսական գործունեությունից ստացվող շահույթով բարելավել իրենց սոցիալ-տնտեսական պայմանները, ամրապնդել իրենց ինքնուրույնությունը: Ընկերությունը փոխառություններ և վարկեր է տրամադրում նաև ՀՀ հեռավոր վայրերի բնակչության այն խմբերին, որոնք այլ ֆինանսական կառույցների ծառայություններից օգտվելու հնարավորություն չունեն, ինչպես նաև այն հաստատություններին, որոնք նպաստում են անապահով խավի համար աշխատատեղերի ստեղծմանն ու պահպանմանը: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թարմացվել է  18/03/2020