English
 
 

Կառավարության կողմից իրականացվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրեր

 

«Անիվ» ՈՒՎԿ կողմից տրամադրվող դրամային վարկերը կարող են ներկայացվել տոկոսադրույքի սուբսիդավորման, եթե բավարարում են հետևյալ ծրագրերից որևէ մեկի պայմաններին.

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիր

  • նպատակը` Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում ագրոպարենային ոլորտում զարգացման ծրագրերի իրականացում,
  • վարկի գումար՝ 3-15 մլն դրամ,
  • վարկի տոկոսադրույքը սուբսիդավորման դեպքում՝ 0-5 % *,
  • վարկի ժամկետ՝ մինչև 60 ամիս***,
  • վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ՝ մինչև 12 ամիս,
  • վարկի սպասարկաման միջնորդավճար՝ չի գանձվում****,
  • համապատասխան դասընթացի մասնակցության հավաստագրի առկայություն՝ այո:


«Տավարաբուծության զարգացման» ծրագիր

  • նպատակը` Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում խոշոր եղջերավոր տոհմային կենդանիների ձեռքբերում և/կամ դրանց ներկրում,
  • վարկի գումար՝ մինչև 30 մլն դրամ,
  • վարկի տոկոսադրույքը սուբսիդավորման դեպքում՝ 0-2 % **,
  • վարկի ժամկետ՝ մինչև 60 ամիս***,
  • վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ՝ մինչև 12 ամիս,
  • վարկի սպասարկաման միջնորդավճար՝ չի գանձվում****,
  • համապատասխան դասընթացի մասնակցության հավաստագրի առկայություն՝ այո:

 

* Վարկի սուբսիդավորումն իրականացվում է այն չափով, որ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին վարկը տրամադրվի 0 % տարեկան տոկոսադրույքով, իսկ մնացած տնտեսվարողներին՝ 5 % տարեկան տոկոսադրույքով:

** Վարկի սուբսիդավորումն իրականացվում է այն չափով, որ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին վարկը տրամադրվի 0 % տարեկան տոկոսադրույքով, իսկ մնացած տնտեսվարողներին՝ 2 % տարեկան տոկոսադրույքով:


***Ներդրումների կառուցվածքում շրջանառու միջոցների տեսակարար կշիռը 30 տոկոսից ավելին կազմելու դեպքում սուբսիդավորումն իրականացվում է այն վարկերի դեպքում, որոնց մարման ժամկետը չի գերազանցում 2 տարին, իսկ հիմնական միջոցների 70 տոկոս և ավելին կազմելու դեպքում՝ 5 տարին:

**** Մինչև հայտի ներկայացումը հայտատուի կողմից վճարվում է 6 000 դրամ հայտի ուսումնասիրման վճար, որը հետագայում՝ վարկի տոկոսագումարի սուբսիդավորուման պայմանով վարկային պայմանագրի կնքելու դեպքում ուղղվում է հաճախորդի վարկային պարտավորություն առաջիկա վճարման մասնակի մարմանը:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ


Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է եթե.


1. եթե վարկն օգտագործվել ոչ նպատակային (վարկը օգտագործվել է ագրոպարենային ոլորտում չընդգկվող բնագավառներում),
2. վարկառուի կողմից ներկայացված տեղեկություններում հայտաբերվել են կեղծիքներ,
3. առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային 60 օրվանից ավել ժամկետանց պարտավորություններ կամ ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով, համաձայն «ՀՀ տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» օբյեկտիվ չափանիշների, վարկը ստանդարտ դասով դասակարգված չէ:


Ընդ որում՝ վերը նշված կետերից առաջին երկուսի դեպքում մինչ այդ պահը տրամադրված սուբսիդավորման ողջ գումարը վարկառուի կողմից ենթակա է վերադարձման:

Updated  08/05/2019