English
 
 

ՀՄՀ ՋդՇԾ վարկեր

Հազարամայակների Մարտահրավերներ Հիմնադրամ – Հայաստան Ջրից դեպի Շուկա Ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկեր


Նպատակը
Այս վարկերը տրամադրվում են այն ձեռնարկատերերին, ընկերություններին և ֆերմերներին, որոնք ցանկանում են զբաղվել բարձրարժեք գյուղատնտեսության զարգացմամբ և վերամշակմամբ Հազարամայակների Մարտահրավերներ Հիմնադրամ – Հայաստան Ջրից դեպի Շուկա Ծրագրի շրջանակներում:

Պայմանները

  • Վարկի գումարը` 300 000 - 30 000 000 դրամ,
  • ժամկետը` մինչև 84 ամիս, սակայն ոչ ավել քան մինչև 15.09.2030թ.,
  • Վարկի տոկոսադրույքը` 12% տարեկան, հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմաբ, հիմք ընդունելով տարին օրացուցային (365օր), բաժանարարը` 365,
  • Տոկոսագումարները վճարվում են յուրաքանչյուր ամիս,
  • Կախված գործարար ծրագրից` վարկի տրամադրումը կարող է իրականացվել փուլերով,
  • Մայր գումարի մարման ժամանակացույցը կազմվում է հիմնվելով ծրագրի դրամական հոսքերի վրա և կարող է կիրառվել մայր գումարի մարման հետաձգման մինչև 36 ամիս արտոնյալ ժամկետ,
  • Վարկը ժամկետից շուտ վերադարձնելու դեպքում լրացուցիչ գումար չի գանձվում,
  • Վարկերը տրամադրվում են գրավով կամ օրենքով սահմանված այլ ապահովման միջոցներով ապահովված լինելու դեպքում.
  • Մինչև 3 000 000 դրամին համարժեք վարկը կարող է տրամադրվել նաև 3 և ավելի երաշխավորությունների առկայության դեպքում,
  • 3 000 000-ից ավել վարկերի տրամադրման համար գույքի գրավադրումը պարտադիր է: Ընդ որում` եթե որպես վարկի ապահովում հաճախորդի կողմից ներկայացվում է միայն գրավ (լրացուցիչ երաշխիքներ/երաշխավորություններ չեն ներկայացվում), ապա վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրվող գույքի գրավային արժեքի 75%-ը: Ապահովման միջոցի գրավային արժեքը կարող է որոշվել վարկային մասնագետի կողմից: Այս դեպքում անկախ գնահատողի գնահատումը պարտադիր չէ:

 

* Վարկի սպասարկման միջնորդավճար` հաստատված վարկի 2%-ի չափով, սակայն ոչ ավել 75000 դրամից, որից  6 000 դրամ հայտի ուսումնասիրման վճարը հայտատուի կողմից վճարվում է մինչև հայտի ներկայացնելը և ենթակա չէ վերադարձման, եթե նույնիսկ հայտը մերժվում է:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Ձեր կողմից որպես վարկի ապահովման միջոց ներկայացված գույքը (տուն, մեքենա կամ այլ) կարող է առգրավվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները: Պարտականությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում կարող է բռնագանձում տարածվել նաև Ձեր այլ գույքի վրա:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետի ավարտին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

Updated  24/05/2017