English
 
 

Վարկեր

«Անիվ» ՈՒՎԿ ՍՊԸ առևտրային և գյուղատնտեսական վարկեր է տրամադրում ՀՀ տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտներին: Հատուկ ուշադրություն է դարձվում ՀՀ հեռավոր և գյուղական վայրերի բնակչության այն խմբերին, որոնք այլ ֆինանսական կառույցների ծառայություններից օգտվելու հնարավորություն չունեն, ինչպես նաև այն հաստատություններին, որոնք նպաստում են անապահով խավի համար աշխատատեղերի ստեղծմանն ու պահպանմանը:

Ներկայումս «Անիվ» ՈՒՎԿ-ն տրամադրում է փոքր և միջին բիզնեսի (ՓՄՁ) զարգացման, ինչպես նաև Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ–Հայաստան ՊՈԱԿ կողմից "Ջրից դեպի շուկա" ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկեր:

 

Հաճախորդների կողմից ներկայացված վարկային հայտի բավարարման  հիմքերն են.

1. Գործունեության դրական զարգացման պատմություն,
2. դրական վարկային պատմություն,
3. արժանահավատ տեղեկությունների ներկայացում,
4. պատասխանատվության բարձր զգացում և նպատակաուղղվածություն,
5. իրատեսական գործարար ծրագիր,
6. գուրծունեության վարկունակության բավարար մակարդակ:

Բացասական վարկային պատմության կամ 3-6 գործոնների բացակայության դեպքում վարկային հայտը կմերժվի:

 

Վարկային հայտի վերաբերյալ կազմակերպությունը որոշում է կայացնում
առավելագույնը 30 օր ժամկետում և այդ մասին տեղեկացնում հայտ
ներկայացնողին որոշումը կայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Վարկը վարկառուին փաստացի տրամադրում է բոլոր պայմանագրերը ստորագրելուց և անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո առավելագույնը 2 բանկային օրվա ընթացքում:

 Բոլոր տեսակի վարկերը տրամադրվում են անկանխիկ եղանակով` վարկի գումարը հաճախորդի բանկային հաշվին փոխանցելու միջոցով:

Բոլոր տեսակի վարկերի համար տոկոսագումարները հաշվարկվում են օրական կտրվածքով վարկի փաստացի մնացորդի նկատմաբ` հիմք ընդունելով տարին օրացուցային (365օր), բաժանարարը` 365:

Օրինակ. 

Տոկոսագումարները վճարվում են յուրաքանչյուր ամիս, իսկ մայր գումարների հետ վերադարձման չափաբաժիններն ու ժամկետները համաձայնեցվում են հաճախորդի հետ:

 


 

 

 

 

 

 

 

Updated  16/10/2013