English
 
 

ՓՄՁ զարգացման վարկեր

Նպատակը

Այս վարկերը տրամադրվում են գործող և նոր ստեղծվող փոքր և միջին ձեռնարկություններին, անհատ ձեռներեցներին և անհատ ֆերմերներին գործունեությունը սկսելու, կազմավորելու և ընդլայնելու նպատակով: Առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերվում այն ծրագրերին, որոնք նպաստում են ձեռնարկության հաջող գործունեությանը, նրա հետագա կենսունակության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և ապահովում են վարկի վերադարձելիությունը:

Պայմանները

Այս վարկերը տրամադրվում են սկսնակ կամ արդեն գրանցված տնտեսվարող սուբյեկտներին կամ անհատ ֆերմերներին: Վարկը տրամադրվում է հետևյալ պայմաններով`

  •  Վարկի գումարը` 1 500-60 000 ԱՄՆ դոլար,
  •  Առավելագույն ժամկետը 60 ամիս,
  •  Վարկի տոկոսադրույքը`

              • 14 %՝ մինչև 8000 ԱՄՆ դոլար վարկերի դեպքում,
              • 12 %՝ 8000 ԱՄՆ դոլարից բարձր վարկերի դեպքում,
              • 12 %՝ ՛՛Անիվ՛՛-ից երկու և ավելի անգամ վարկ ստացած այն հաճախորդների նոր՝ մինչև 8000 ԱՄՆ                     դոլար վարկերի դեպքում, ովքեր նախորդ վարկերը մարել են առանց էական ուշացումների:

  • Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմաբ, հիմք ընդունելով տարին օրացուցային (365օր), բաժանարարը` 365,
  • Տոկոսագումարները վճարվում են յուրաքանչյուր ամիս,
  • Վարկառուները ներկայացված ծրագրում պետք է ապահովեն առնվազն 10% սեփական ներդրում գործող սուբյեկտների դեպքում, և 25%` սկսնակների դեպքում,
  • Կախված գործարար ծրագրից` վարկի տրամադրումը կարող է իրականացվել փուլերով,
  • Մայր գումարի մարման ժամանակացույցը կազմվում է հիմնվելով ծրագրի դրամական հոսքերի վրա և կարող է կիրառվել մայր գումարի մարման հետաձգման մինչև 12 ամիս արտոնյալ ժամկետ,
  • Վարկը ժամկետից շուտ վերադարձնելու դեպքում լրացուցիչ գումար չի գանձվում
  • Վարկերը տրամադրվում են գրավով կամ օրենքով սահմանված այլ ապահովման միջոցներով ապահովված լինելու դեպքում.
  • Մինչև 8000 ԱՄՆ դոլարի վարկը կարող է տրամադրվել նաև 3 և ավելի երաշխավորությունների առկայության դեպքում,
  • 8000 ԱՄՆ դոլարից ավելի վարկերի տրամադրման համար գույքի գրավադրումը պարտադիր է: Ընդ որում` եթե որպես վարկի ապահովում հաճախորդի կողմից ներկայացվում է միայն գրավ (լրացուցիչ երաշխիքներ/երաշխավորություններ չեն ներկայացվում), ապա վարկի գումարը չի կարող գերազանցել գրավադրվող գույքի գրավային արժեքի 75%-ը): Ապահովման միջոցի գրավային արժեքը կարող է որոշվել վարկային մասնագետի կողմից: Այս դեպքում անկախ գնահատողի գնահատումը պարտադիր չէ                                                                                                              

* Վարկի սպասարկման միջնորդավճար` հաստատված վարկի 2%-ի չափով, սակայն ոչ ավել 75 000 դրամից, որից 6 000 դրամ հայտի ուսումնասիրման վճարը հայտատուի կողմից վճարվում է մինչև հայտի ներկայացնելը և ենթակա չէ վերադարձման, եթե նույնիսկ հայտը մերժվում է:

* ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի գծով սպասարկման վճարի, տոկոսագումարների և տույժի (տուժանքի) վճարումը կատարվում է ՀՀ դրամով` հիմք ընդունելով վճարման օրվա ՀՀ ԿԲ-ի կողմից սահմանված ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը:
Արտարժույթի փոխարժեքի փոփոխությունները կարող են ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

 

 ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Ձեր կողմից որպես վարկի ապահովման միջոց ներկայացված գույքը (տուն, մեքենա կամ այլ) կարող է առգրավվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները: Պարտականությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում կարող է բռնագանձում տարածվել նաև Ձեր այլ գույքի վրա:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետի ավարտին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

 


 

 

Updated  24/05/2017