English
 
 

Պահանջվող փաստաթղթեր

 

Վարկի տրամադրման համար ընկերության կողմից պահանջվող փաստաթղթեր են.                                                              

 

Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող վարկառուից
պահանջվող փաստաթղթերի ցանկ*

1. Վարկային հայտ,
2. վարկային հայտի ընդունման կոմիսիոն վճարի վճարման անդորրագիր (վճարումը կատարվում է«Անիվ» ՈՒՎԿ ՍՊԸ թիվ 15700 04215010100 հաշվին),
3. իրավաբանական անձի մասնակիցների ընդհանուր ժողովի որոշում` վարկ ստանալու վերաբերյալ,
4. պետ.ռեգիստրի գրանցման վկայականի պատճեն,
5. ընկերության կանոնադրութան պատճեն,
6. ՀՎՀՀ պատճեն,
7. ընկերության մասնակիցների անձնագրերի պատճեններ,
8. ընկերության տնօրենի անձնագրի պատճեն,
9. տեղեկանք հարկային տեսչությունից և սոցապ մարմիններից` պարտք չունենալու վերաբերյալ,
10. փաստացի գործունեության վայրի անշարժ գույքի սեփականության կամ վարձակալության վկայականի պատճեն,
11. երաշխավորության դեպքում` երաշխավորողի անձնագրի պատճեն, աշխատանքի վայրից տեղեկանք, եկամուտները հիմնավորող այլ փաստաթղթերի պատճեններ, գույքի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճեն,
12. հարկային տեսչության կողմից հաստատված նախորդ տարիների ֆինանսական հաշվետվությունների պատճեններ (առկայության դեպքում),
13. շարժական կամ անշարժ գույքի գրավի դեպքում` դրա փաստաթղթերի պատճեններ,
14. 8000 ԱՄՆ դոլարից կամ (ՀՄՀ-Հայաստան Ջրից դեպի շուկա ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի համար) 3 մլն. ՀՀ դրամից բարձր գումարի վարկ վերցնելու դեպքում` ընկերության բիզնես-պլան

 

Վարկը հաստատելու դեպքում պահանջվում են նաև հետևյալ փաստաթղթերը`

1. տեղեկանք պետ.ռեգիստրից ընկերության մասնակիցների փոփոխության վերաբերյալ,
2. իրավաբանական անձի բանկային հաշվի համարը,
3. անշարժ գույքի գրավադրման դեպքում նոտարական գրասենյակ ներկայացնելու համար`
• կադաստրից միասնական տեղեկանք` գույքի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ,
• տեղեկանք` տվյալ հասցեում գրանցված անձանց վերաբերյալ,
• գույքի սեփականատերերի ամուսնացած լինելու դեպքում` ամուսնության վկայականի պատճեններ,
4. շարժական գույքի գրավադրման դեպքում`
• սեփականության իրավունքի հավաստման փաստաթղթի պատճեն (տեխնիկական անձնագիր, գնման ակտ, հաշիվ-ապրանքագիր կամ այլ փաստաթուղթ, հայտարարություն` գույքի տիրապետելու և տնօրինելու վերաբերյալ),
• անհրաժեշտության դեպքում` սեփականատիրոջ ամուսնության վկայականի պատճեն:

 

* Բոլոր փաստաթղթերի պահանջվող պատճենների հետ ներկայացնել նաև բնօրինակը, որպեսզի ընկերությունը համոզվի դրանց իսկության մեջ

 

Ֆիզիկական անձի կարգավիճակ ունեցող վարկառուից
պահանջվող փաստաթղթերի ցանկ*


1. Վարկային հայտ,
2. վարկային հայտի ընդունման կոմիսիոն վճարի վճարման անդորրագիր (վճարումը կատարվում է «Անիվ» ՈՒՎԿ ՍՊԸ թիվ 15700 04215010100 հաշվին),
3. պետ.ռեգիստրի գրանցման վկայականի պատճեն (եթե ԱՁ է),
4. ՀՎՀՀ պատճեն (եթե ԱՁ է),
5. վարկառուի անձնագրի պատճեն,
6. տեղեկանք հարկային տեսչությունից և սոցապ մարմիններից` պարտք չունենալու վերաբերյալ,
7. փաստացի գործունեության վայրի անշարժ գույքի սեփականության կամ վարձակալության վկայականի պատճեն,
8. երաշխավորության դեպքում` երաշխավորողի անձնագրի պատճեն, աշխատանքի վայրից տեղեկանք, եկամուտները հիմնավորող այլ փաստաթղթերի պատճեններ, գույքի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճեն,
9. հարկային տեսչության կողմից հաստատված նախորդ տարիների ֆինանսական հաշվետվությունների պատճեններ (առկայության դեպքում),
10. շարժական կամ անշարժ գույքի գրավի դեպքում` դրա փաստաթղթերի պատճեններ,
11. 8000 ԱՄՆ դոլարից կամ (ՀՄՀ-Հայաստան Ջրից դեպի շուկա ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի համար) 3 մլն. ՀՀ դրամից բարձր գումարի վարկ վերցնելու դեպքում` ընկերության բիզնես-պլանը:

 

Վարկը հաստատվելու դեպքում պահանջվում են նաև հետևյալ փաստաթղթերը`

1. ֆիզիկական անձի բանկային հաշվի համարը,
2. անշարժ գույքի գրավադրման դեպքում նոտարական գրասենյակ ներկայացնելու համար` 
• կադաստրից միասնական տեղեկանք` գույքի նկատմամբ սահմաափակումների վերաբերյալ,
• տեղեկանք` տվյալ հասցեում գրանցված անձանց վերաբերյալ,
• գույքի սեփականատերերի ամուսնացած լինելու դեպքում` ամուսնության վկայականի պատճեններ,
3. շարժական գույքի գրավադրման դեպքում`
• սեփականության իրավունքի հավաստման փաստաթղթի պատճեն (տեխնիկական անձնագիր, գնման ակտ, հաշիվ-ապրանքագիր կամ այլ փաստաթուղթ, հայտարարություն` գույքի տիրապետելու և տնօրինելու վերաբերյալ),
• անհրաժեշտության դեպքում` սեփականատիրոջ ամուսնության վկայականի պատճեն:

 

* Բոլոր փաստաթղթերի պահանջվող պատճենների հետ ներկայացնել նաև բնօրինակը, որպեսզի ընկերությունը համոզվի դրանց իսկության մեջ

 

Updated  19/03/2013