English
 
 

''Օրթոն-Եալքեզեան'' Ինկ ընկերության հետ իրականացվող ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկեր*

Նպատակը

ա/ ինտենսիվ գյուղատնտեսությանը խթանող գուծունեության ֆինանսավորում /տոհմային անասունների գնում; սերտիֆիկացված, լավորակ սերմացուների, տնկիների գնում և այլն/,
գ/ գյուղերում ոչ գյուղատնտեսական ուղղվածության արտադրությունների, ծառայությունների ֆինանսավորում /կոշկակարանոց, գեղեցկության սրահ, վուլկանացման ծառայություն, օթևանատուն և այլն/,
դ/ գյուղատնտեսությանն առնչվող փոքր բիզնեսների խթանում՝ ոչ կենդանական ծագման մթերքների վերամշակմամբ զբաղվող /այդ թվում՝ մրգի, պտղի, բանջարեղենի, խոտաբույսերի չորացում և այլն/ փոքր ձեռնակատիրության ֆինանսավորում,
ե/ նոր և ոչ ավանդական կուլտուրաների մշակության ֆինանսավորում /կտավատի, ոլոռի, անասնակեր ՌԱՊՍ խոտի/,
զ/ երիտասարդ ընտանիքների գործունեության խթանում՝ երիտասարդ ընտանիքների ցանկացած բիզնեսի ֆինանսավորում, որտեղ ամուսինների ընդհանուր տարիքը չի գերազանցում 70 տարին, իսկ մեկ ծնող ունեցող ընտանիքների դեպքում, եթե այդ ծնողի տարիքը չի գերազանցում 40 տարին:

Պայմանները 

ա/ վարկի առավելագույն գումարը՝ 3 500 000 ՀՀ դրամ,
բ/ վարկի առավելագույն ժամկետը՝ 5 տարի,
գ/ վարկի տարեկան տոկոսադրույքը 12%,
դ/ վարկի տրամադրման հետ կապված միջնորդավճարները՝ առավելագույն 2 %, սակայն ոչ ավել, քան 75 000 ՀՀ դրամ,
ե/ վարկի առժույթը՝ ՀՀ դրամ,
զ/ վարկի ապահովումը՝ գրավ և/կամ երաշխավորություններ,
է/ մայր գումարի վերադարձման արտոնյալ ժամկետը՝ մինև 6 ամիս:
 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Ձեր կողմից որպես վարկի ապահովման միջոց ներկայացված գույքը (տուն, մեքենա կամ այլ) կարող է առգրավվել, եթե դուք ժամանակին չկատարեք Ձեր տոկոսագումարների և վարկի գումարի մարումները: Պարտականությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում կարող է բռնագանձում տարածվել նաև Ձեր այլ գույքի վրա:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

Ձեր կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետի ավարտին չվճարելու դեպքում Ձեր մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:

Updated  24/02/2017