English
 
 

Ղեկավարներ

Գևորգ Հովհաննիսյան
Խորհրդի նախագահ
Ծնվել է 1975թ.: 1992-1997թթ. սովորել և ավարտել է Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, 1998թ.` Համաշխարհային բանկի զարգացման ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը, 1999թ.` Վիեննայի միացյալ ինստիտուտի տնտեսագիտության ֆակուլտետը:
1997-1998թթ. աշխատել է «Զարգացման ծրագրեր» ՍՊԸ-ում` որպես խորհրդական, 1998-2000թթ.` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` որպես գլխավոր մասնագետ, 2001-2006թթ.` ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսագիտական վարչությունում` որպես 2-րդ դասի խորհրդական, գլխավոր մասնագետ, 2008թ.` «Վիտես» ՍՊԸ-ում` որպես տնօրեն, 2008թ.-ից մինչ օրս` «Դոն Կիխոտ» ՍՊԸ-ում` որպես տնօրեն: 2011թ.-ից հանդիսանում է նաև Անիվ» ՈՒՎԿ ՍՊԸ Խորհրդի նախագահ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Վահան Շխրդումյան
Խորհրդի անդամ
Ծնվել է 1975թ.: 1992-1997թթ. սովորել և ավարտել է Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, 2008-2010թթ.` Բրյուսելի Կառոլուս Մագնուս Համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետը, ունի Կառավարման և բիզնեսի մագիստրոսի գիտական աստիճան:
1999-2004թթ. աշխատել է «Հունաստանի Առևտրային Բանկ (Հայաստան)» ՓԲԸ-ում` որպես վերստուգիչ հանձնաժողովի անդամ, հաշվապահ, 2004թ.` «Ջերմամատակարարման ծրագրեր» ԾԻԳ ՊՀ-ում` որպես խորհրդատու-տնտեսագետ/ֆինանսիստ, 2004-2005թթ.` «Ջերմամատակարարման ծրագրեր» ԾԻԳ ՊՀ-ում` որպես ֆինանսական տնօրեն, 2005-2007թթ.` «Լիկվոր» ՓԲԸ-ում` որպես գլխավոր հաշվապահ, 2007թ.-ից մինչ օրս` «Լիկվոր» ՓԲԸ-ում` որպես ֆինանսական տնօրեն: 2011թ.-ից հանդիսանում է նաև «Անիվ» ՈՒՎԿ ՍՊԸ Խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Սուրեն Եգանյան
Խորհրդի անդամ
Ծնվել է 1973թ.: 1990-1995թթ. սովորել և ավարտել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը, 1997-2004թթ.` Լոնդոնի համալսարանի Ֆինանսներ և բանկային գործ ֆակուլտետը:
1996թ. աշխատել է «Սևան Բանկ» ՓԲԸ-ում` որպես արժութային գործառնությունների գծով գլխավոր մասնագետ, 1998-1999թթ.-ին` «Հայագրոբանկ»-ում` որպես թղթակցային հարաբերությունների բաժնի առաջատար մասնագետ, 1999-2004թթ.-ին` «Միջազգային Առևտրային Սևծովյան Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում` որպես վերստուգիչ հանձնաժողովի անդամ, գործառնական վարչության վերահսկող, 2004-2007թթ.` «Բժիշներ առանց սահմանների-Բելգիա»-ում` որպես ֆինանսական օգնական, 2007-2008թթ.` «Փրոջեկտ հարմոնի» հայկական մասնաճյուղում` որպես ֆինանսական կոորդինատոր/հաշվապահ, 2008թ.-ից մինչ օրս` «Եվրասիա» համագործակցության հիմնադրամում` որպես ֆինանսների կառավարիչ: 2011թ.-ից հանդիսանում է նաև «Անիվ» ՈՒՎԿ ՍՊԸ Խորհրդի անդամ:
Ամուսնացած է:

 Էդգար Գալստյան
գործադիր տնօրեն
Ծնվել է 1974թ.: 1992-1997թթ. սովորել և ավարտել է Երևանի Պետական Համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը:
1999-2000թթ. աշխատել է «Միջազգային Առևտրային Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում` որպես հաշվապահ-գանձապահ, 2000-2003թթ.` «Կոնվերս Բանկ»՚ ՓԲԸ-ում` որպես գլխավոր մասնագետ:
2003թ.-ից հանդիսանում է Գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման «Անիվ» հիմնադրամի փոխառությունների պորտֆելի ղեկավար, 2009թ.-ից` «Անիվ» ՈՒՎԿ ՍՊԸ գործադիր տնօրեն:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Աշոտ Մանուկյան
գլխավոր հաշվապահ
Ծնվել է 1952թ.: 1969-1974թթ. սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբերնետիկայի ֆակուլտետը:
1974-1993թթ. աշխատել է «Բազալտ» գործարանում` որպես ինժեներ-կարգավորող, այդ ընթացքում` 1980- 1983թթ.` Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ում` որպես առաջատար ինժեներ, 1998-2000թթ.` «Ինֆոտուր» ՍՊԸ-ում` որպես գլխավոր հաշվապահ:
2000թ.-ից հանդիսանում է Գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման «Անիվ» հիմնադրամի գլխավոր հաշվապահ, 2009թ.-ից` «Անիվ» ՈՒՎԿ ՍՊԸ գլխավոր հաշվապահ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Անահիտ Նավասարդյան
գլխավոր հաշվապահի տեղակալ
Ծնվել է 1985թ.: 2001-2007թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, ունի «Տնտեսության մեջ մաթեմատիկական մոդելավորման» գծով մագիստրոսի աստիճան:
2004-2005թթ. աշխատել է «ԱՐՕՆ» ՍՊԸ-ում` որպես հաշվետար: 2005թ.-ից հանդիսանում է «Շեն» ԲՀԿ և Գյուղական վայրերում փոքր և միջին ձեռնարկատիրության խթանման «Անիվ» հիմնադրամի հաշվապահ, 2009թ.-ից`«Անիվ» ՈՒՎԿ՚ ՍՊԸ գլխավոր հաշվապահի տեղակալ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

  

Updated  18/06/2014